Մեկ մարդ մահացել է, ևս 2-ը՝ վիրավորվել այսօր Կահիրեից 300 կմ հարավ գտնվող ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
Իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու ցեղախմբեր որոշել էին հարաբերություններ ճշտել զենքի միջոցով։Կարգուկանոն հաստատելու համար միջամտել են բանակն ու ոստիկանությունը։ Քվեարկության համար նախատեսված կետը, որ տեղակայված է դպրոցում, վերսկսել է աշխատանքը կրքերը հանդարտվելուց մի քանի րոպե անց։
Հաղորդվում է, որ Եգիպտոսի այլ շրջաններում նույնպես գրանցվել են կրակոցներ։